





Պանիր
Հորած պանիր
Հորած պանիր պատրաստված ոչխարի պանրից և չանախից, համեմված անուշաբույր ռեհանով և չիլի պղպեղով: Բաղադրիչների համադրությունը պանրին տալիս է հարուստ,բուրավետ և հաճելի կծու համ:
Քաշը՝ 200 գր
900 ֏
Добавить
Չանախ
Պանիրը պատրաստվում է ավանդական եղանակով բարձրորակ հումքից։ Թարմ չանախն ունի փափուկ հաճելի տեքստուրա։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 250 գր
1200 ֏
Добавить
Չանախ անանուխով
Պանիրը պատրաստվում է ավանդական եղանակով բարձրորակ հումքից։ Թարմ չանախն ունի փափուկ հաճելի տեքստուրա և անանուխի նուրբ համ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 250 գր
1250 ֏
Добавить
Ոչխարի պանիր
Ոչխարի պանիրը պատրաստվում է ավանդական հայկական եղանակով։ Այն ըստ սեզոնի լինում է ավելի կարծր կամ փափուկ։ Պանրի բաղադրության մեջ օգտագործվում է Հատիս լանջից հավաքած հատուկ կանաչեղեն:
Պիտանելիության ժամկետը՝ 180 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 250 գր
1200 ֏
Добавить
Թել պանիր
Թել պանրի տեսակի նկատմամբ շատ քչերը կարող են անտարբեր մնալ։ Շերտավոր, կաթնային նուրբ համով այս պանիրը դասվում է պաստա ֆիլաթա կոչվող պանիրների շարքին: Թել պանիրը պատրաստում են ոչխարի, այծի կամ կովի կաթից։
- Ասում են ՝ հնում հայերը չեչիլ պանրի որակը ստուգելու համար շատ հետաքրքիր մեթոդ են ունեցել` թելահատը պետք է անցներ ասեղի անցքով։
Պիտանելիության ժամկետը՝ 7 օր
Քաշը՝ 200 գր
1400 ֏
Добавить
Ստրաչատելլա
Ստրաչատելա պանրի սիրտը թարմ մոցարելլան է՝ հարուստ սերուցքի փափուկ շերտերով։ Այն ունի նուրբ համ և մետաքսանման կառուցվածք։ Հիանալի ընտրություն է աղցանների, բրուսկետների և խմորեղենի համար։
Քաշը՝ 1կգ
7000 ֏
Добавить
Ստրաչատելլա
Ստրաչատելա պանրի սիրտը թարմ մոցարելլան է՝ հարուստ սերուցքի փափուկ շերտերով։ Այն ունի նուրբ համ և մետաքսանման կառուցվածք։ Հիանալի ընտրություն է աղցանների, բրուսկետների և խմորեղենի համար։
Քաշը՝ 200 գ
1400 ֏
Добавить
Բուրրատա
Բուրրատան պատրաստվում է ցեղական կովերի բարձր յուղայնություն ունեցող կաթից։ Այն իրենից ներկայացնում է մոցարելլայի պարկիկ (140-145գ)՝ լցոնած ստրաչատելլայով։ Քանի որ թարմ պատրաստվող պանիրները չեն պարունակում կոնսերվանտներ, ունեն պահպանման համեմատաբար կարճ ժամկետ։
Պիտանելիության ժամկետը՝ 4 օր
Քաշը՝ 180 գր
2600 ֏
Добавить
Մոցարելլա
Մոցարելլան պատրաստվում է ցեղական կովերի բարձր յուղայնություն ունեցող կաթից։ Քանի որ թարմ պատրաստվող պանիրները չեն պարունակում կոնսերվանտներ։
Պիտանելիության ժամկետը՝ 4 օր
Քաշը՝ 180 գր
3100 ֏
Добавить
Բելպեր
Բելպեր պանիրը ունի շվեյցարական ծագում։ Մենք պահպանելով ավանդական բաղադրատոմսը ստացել ենք անկրկնելի համեղ պանիր։ Այն իրենից ներկայացնում է պանրային գնդիկներ պարուրված սև և կարմիր պղպեղի մեջ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 200 գր
1500 ֏
Добавить
Սկամորցա
Սկամորցան պատրաստվում է իտալական ավանդական եղանակով։ Այն իրենից ներկայացնում է միջին փափկության և ցածր յուղայնությամբ պանիր։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 210գր
1950 ֏
Добавить
Ծխեցրած սկամորցա
Սկամորցան պատրաստվում է իտալական ավանդական եղանակով, այնուհետև անցնում է ապխտման փուլը։ Այն իրենից ներկայացնում է միջին փափկության և ցածր յուղայնությամբ պանիր։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 210 գր
1950 ֏
Добавить
Կաչոկավալլո ձիթապտղով
Կաչոկավալլոն պատրաստվում է Սիցիլիական ավանդական եղանակով։Այն իրենից ներկայացնում է կիսապինդ չեփած պանիր։Համարվում է Մոցարելլայի և Պրովոլոնեի ամենամոտ ազգականը։
Պիտանելիության ժամկետը՝ 180 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 550 գր
5500 ֏
Добавить
Կաչոտտա չիլի պղպեղով
Կաչոտտան իտալական կիսափափուկ սեղանի պանիր է՝ փակ հյուսվածքով:Այն հիանալի սենդվիչ պանիր է, հիանալի հալչում է և կարող է օգտագործվել իտալական ավանդական խոհանոցի տարբեր ուտեստների պատրաստման մեջ՝ պիցցա, մակարոնեղեն, ռիզոտո: Կաչոտտայի հասած տեսակները կարող են մատուցվել նաև որպես պանրի ափսեի մի մաս, որը լրացվում է սպիտակ մրգային գինով, ինչպես նաև քաղցր մրգերով ՝ ինչպիսիք են դեղձը կամ տանձը:
Պիտանելիության ժամկետը՝ 180 օր, փաթեթը բացելուց հետո պահել սառնարանում 7 օր։
Քաշը՝ 450 գր
3600 ֏
Добавить
Ռիկոտտա
Ռիկոտտան իտալական ավանդական պանրատեսակ է։ Պատրաստվում է պանրի արտադրության արդյունքում գոյացած շիճուկից։ Բաղկացած է մանր, թաց, նուրբ, չհասունացած բազմաթիվ սպիտակուցային գնդիկներից։ Սովորաբար ունենում է սպիտակից մինչև թեթևակի դեղնավուն գույն, քիչ հատիկավոր, բերանում հալվող կազմություն։
Օգտագործվում է որպես միջուկ՝ ռավիոլիների և կարկանդակների համար։ Այն տապակում են, մատուցում որպես աղանդեր ՝ շաքարով և մրգերով։
Պիտանելիության ժամկետը՝ 7 օր
Քաշը՝ 150 գր
800 ֏
Добавить
Հալլումի
Հալլումի պանիրը հիմնականում տապակում են կամ խորովում են կրակի վրա։ Խորհուրդ է տրվում վայելել տաք։
Պիտանելիության ժամկետը՝ 40 օր, փաթեթը բացելուց հետո պահել 2-6 աստ․ C` 5 օր։
Քաշը՝ 220 գր
2400 ֏
Добавить
Կաթնամթերք և հավկիթ
Հունական յոգուրտ
Յոգուրտ է կոչվել Բալկաններում ապրող ժողովուրդների ազգային կաթնաթթվային մթերքը։ Այն ստանում են այծի կամ կովի կաթից։ Բնական յոգուրտը իր մեջ պարունակում է կաթնաթթվային մանրէներ և վիտամիններ։
Պիտանելիության ժամկետը՝ 5 օր
Քաշը՝ 400գր
1100 ֏
Добавить
Թթվասեր
Թթվասերը պատրաստվում է բարձրորակ կաթից հատուկ տեխնոլոգիայով։ Այն ունի 20% յուղայնություն և համասեռ կազմվածք։
Պիտանելիության ժամկետը՝ 5 օր
Քաշը՝ 450գր
1050 ֏
Добавить
Կաթի սեր
Կաթի սերը պատրաստվում է բարձրորակ կաթից։ ՈՒնի 60% յուղայնություն։ Ըստ արտադրման ժամանակահատվածի լինում է մածուծիկ կամ թանձր։
Պիտանելիության ժամկետը՝ 5 օր
Քաշը՝ 225գր
1400 ֏
Добавить
Կաթնաշոռ
Կաթնաշոռը պատրաստվում է ցեղական կովերի կաթից բնական խմորման միջոցով, ինչն իրեն հաղորդում է հատիկայնություն, բայց համեմատաբար կարճ պահպանման ժամկետ։ Կաթնաշոռն ունի 14% յուղայնություն։
Պիտանելիության ժամկետը՝ 5 օր
Քաշը՝ 225գր
700 ֏
Добавить
Մածուն
Մածունը պատրաստված է կովի բարձրակարգ կաթից հայկական ավանդական մերման եղանակով, այն ունի 6% յուղայնություն և համասեռ կազմվածք։
Պիտանելիության ժամկետը՝ 7 օր
Քաշը՝ 450գր
600 ֏
Добавить
Տնական հավկիթ
Տնական հավկիթները տարբերվում են իրենց համային հարուստ հատկանիշներով և օգտակարությամբ։ Անփոխարինելի են հագեցած նախաճաշ պատրաստելու համար, որը կապահովի Ձեր լավ տրամադրությունն ու բարձր աշխատունակությունը ամբողջ օրվա ընթացքում։
Քաշը՝ 6 հատ
900 ֏
Добавить
Թան
Թանը պատրաստվում է մածունին ավելացնելով ջուր։ Այն հիանալի լրացնում է ցանկացած ուտեստ և օգնում է մարսողությանը։
Պիտանելիության ժամկետը՝ 10 օր
Քաշը՝ 500մլ
400 ֏
Добавить
Մսամթերք
Տնական հավ
Մեր տնական հավերը Երևան են հասնում Հայաստանի Կոտայքի մարզի տարբեր գյուղերից։ Հավերը սնվում են բացառապես օրգանիկ սնունդով։ Տարբերվում են հագեցած համով, գույնով և սննդարար յուղով։ Հայտնվելով մեզ մոտ անցնում են ամբողջական մշակում՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենտիկ կանոնները։ Այնուհետև անցնում են խոշորացույցի տակ մանրակրկիտ մաքրման և խանձման մշակում։
Տնական հավից կարելի է պատրաստել առողջարար արգանակ, շիլա և մի շարք այլ օգտակարություն ունեցող ճաշատեսակներ:
Քաշը՝ մինչև 1.5կգ
5200 ֏
Добавить
Տավարի ֆիլե
Տավարի ֆիլեն առանձնացվում է մինչև 160կգ քաշ ունեցող ցլիկի մսից, որն անցնում է հատուկ մշակում՝ պահպանելով բոլոր սանիտարահիգինետիկ կանոնները։
Քաշը՝ 0.5կգ
3900 ֏
Добавить
Տավարի սուկի
Տավարի սուկին առանձնացվում է մինչև 160կգ քաշ ունեցող ցլիկի մսից, որն անցնում է հատուկ մշակում՝ պահպանելով բոլոր սանիտարահիգինետիկ կանոնները։
Քաշը՝ 1,2-1,5կգ
11900 ֏
Добавить
Կտրատած խոզի միս (չալաղաջ,մատներ)
Կտրատած միսը ստացվում է մոտ 30-36կգ քաշ ունեցող խոզերից։ Այն կտրատվում և հատուկ մշակում է անցնում մեր մասնագետների կողմից՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը։ Միսը կարելի է պատվիրել ավանդական կամ ֆիրմային հաեմեմված։
Քաշը՝ 0.5կգ
3300 ֏
Добавить
Կտրատած խոզի միս (իքիբիր)
Կտրատված խոզի միս՝ պատրաստված իքիբիր եղանակով, համեմված ընտիր համեմունքներով։ Նախատեսված է արագ և հարմար պատրաստման համար՝ պահպանելով մսի հյութալիությունն ու բնական համը։
Քաշը՝ 450 գ
1800 ֏
Добавить
Կտրատած խոզի միս (չալաղաջ,մատներ,փափուկ)
Կտրատած միսը ստացվում է մոտ 30-36կգ քաշ ունեցող խոզերից։ Այն կտրատվում և հատուկ մշակում է անցնում մեր մասնագետների կողմից՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը։
Միսը կարելի է պատվիրել ավանդական կամ ֆիրմային համեմված:
Քաշը՝ 0.5կգ
2900 ֏
Добавить
Կտրատած գառան միս
Այս միսը բացառապես մինչև 1 տարեկան՝ Կոտայքի սարերում պահող գառներից է, որոնք ունեն 11-15 կգ քաշ։ Միսը անցնում է հատուկ ջարդ և մշակվում մեր հմուտ մասնագետների կողմից` համաձայն բոլոր սանիտարահիգիենիկ նորմերի:
Քաշը՝ 0.5կգ
3600 ֏
Добавить
Կես գառ
Կես գառը հարմար է պատրաստել ավանդական, հայկական կերպով` թոնրի մեջ կամ ածուխի վրա:
Քաշը՝ 7-8կգ
34500 ֏
Добавить
Կես գառ (կտրատած խորովածի և խաշլամայի համար)
Ամենահարմար տարբերակը քո ձեռքով կերակուր պատրաստելու համար, արդեն մաքրած և նախապատրաստած միս ունենալն է:
Խորհուրդ է տրվում ընկերական հավաքները համեղ անցկացնելու համար:
36500 ֏
Добавить
Կիսաֆաբրիկատներ
Ղավուրմա
Ղավուրմա - հարուստ համով ավանդական հայկական ուտեստ։ Պատրաստվում է բարձրորակ տավարի մսից, որը դանդաղ եփվում է սեփական յուղի մեջ՝պահպանելով մսի հյութեղությունն ու բնական համը։
Պիտանելիության ժամկետը՝ 90 օր
Պահպանման պայմանները՝ -18°C
Քաշը՝ 250 գրամ
4500 ֏
Добавить
Թփով տոլմա
Տոլմայի պատրաստման համար օգտագործվում է ցլիկի թարմ աղացած միս 20-25% յուղայնությամբ, նորածիլ խաղողի տերևներ,
պրեմիում դասի բրինձ և օրգանիկ համեմունքներ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը՝ 500գր
3300 ֏
Добавить
Սագի տոլմա
Բաղադրությունը`սագի միս, խաղողի տերև, բիբարի հյութ, բիրնձ, սոխ, մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ, ռեհան, աղ, կարմիր աղացած պղպեղ սև աղացած պղպեղ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Պահպանման պայմանները՝-18°C
Պատրաստման եղանակը`տոլմաները շարել կաթսայի մեջ,ավելացնել ջուր այնքան,որ կիսով չափ ծածկվի։ Եփել 40-45 րոպե,թույլ կրակի վրա։
Կրկնակի չսառեցնել։
Զտաքաշը`850 գրամ
5200 ֏
Добавить
Պելմեններ
Մեր պելմենները պատրաստվում են բարձրակարգ աղացած մսով և ավանդական բաղադրատոմսին համապատասխան խմորով։ Յուրաքանչյուր պելմեն պատրաստվում է մեր աշխատակիցների ձեռքով՝ մեծ սիրով և խնամքով։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը՝ 450գր / 20 հատ
Պատրաստման եղանակը ՝
Կաթսայով ջրի մեջ ավելացնել 1 թեյի գդալ աղ, եռալուց հետո ավելացնել պելմենները և եփել 7 - 10 րոպե։
Կարող եք մատուցել թթվասերով։
3800 ֏
Добавить
Իշլի քուֆթա
Իշլի քուֆթան ազգային հայկական ճաշատեսակ է, որը պատրաստվում է թարմ աղացած մսից՝ ներսում հյութալի միջուկով։ Կոտլետը պարուրվում է բլղուրի նուրբ շերտով։
Բաղադրությունը՝ տավարի միս, բլղուր, սոխ, սերուցքային կարագ, հունական ընկույզ, աղ, կարմիր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը ՝ 620 գր
Պատրաստման եղանակը ՝
Եռացող ջրի մեջ ավելացնել 1 թեյի գդալ աղ և 1 պտղունց կիտրոնաթթու, այնուհետև քուֆթաները և եփել 10 րոպե։
Կարող եք մատուցել կիտրոնով։
4300 ֏
Добавить
Տավարի կոտլետ
Տավարի մսով կոտլետները պատրաստվում են հատուկ բաղադրատոմսով՝ տավարի և խոզի աղացած մսով և անուշաբույր համեմունքներով, թաթախված խրթխրթան պաքսիմատի մեջ: Կոտլետը հիանալի համադրվում է ցանկացած խավարտի հետ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը՝ 400գր / 5 հատ
Կոտլետները սառցախցիկից հանել, թողնել, որ մի փոքր հալչեն:
Բուսայուղը լցնել տապակի մեջ և թողնել տաքանա, այնուհետև տաքացած տապակի մեջ դնել կոտլետները և երկու կողմից տապակել։
2800 ֏
Добавить
Կիևյան կոտլետ
Կիևյան կոտլետը հիանալի լուծում է ինչպես ճաշի, այնպես էլ ընթրիքի համար։ Խրթխրթան պաքսիմատի մեջ թաքնված է տեղական հավի նուրբ ֆիլեն և նոր զելանդական կարագի միջուկը։
Բաղադրությունը՝ հավի կրծքամիս, պաքսիմատ, ձու, ալյուր, հաց, սոխ, սերուցքային կարագ, սխտոր, աղ, կարմիր աղացած պղպեղ, սև աղացած պղպեղ, սամիթ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը՝ 500գր / 4 հատ
Պատրաստման եղանակը ՝
Կոտլետները սառցախցիկից հանել, թողնել, որ մի փոքր հալչեն:
Տապակի մեջ լցնել այնքան բուսայուղ, որ բոլոր կողմերից կոտլետը ծածկվի։
Լավ տաքանալուց հետո ավելացնել կոտլետները և տապակել:
2900 ֏
Добавить
Հավի կրծքամսով և բանջարեղենով նրբաբլիթ
Նրբաբլիթները պատրաստվում են բարձրորակ և թարմ բաղադրիչներից։ Այն իր մեջ ներառում է գազարի և հավի կրծքամսի ախորժելի համադրություն։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը՝ 500գր / 6 հատ
Պատրաստման եղանակը ՝
Նրբաբլիթները սառցախցիկից հանել, թողնել, որ մի փոքր հալչեն:
Բուսայուղը լցնել տապակի մեջ և թողնել տաքանա, այնուհետև տաքացած տապակի մեջ դնել նրբաբլիթները և թույլ կրակի վրա 2 կողմից տապակել մինչև ոսկեգույն դառնալը։
Կարող եք մատուցել թթվասերով։
2300 ֏
Добавить
Նրբաբլիթ մսով
Նրբաբլիթները պատրաստված են բնական բարձրորակ բաղադրիչներով և ցլիկի 20-25% յուղայնությամբ աղացած մսով։ Ֆարշին անկրկնելի համ են հաղորդում նաև Կոտայքի մարզի սարերից հավաքված օրգանիկ համեմունքները։
Քաշը՝ 500գր / 6 հատ
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Պատրաստման եղանակը՝
Նրբաբլիթները սառցախցիկից հանել, թողնել, որ մի փոքր հալչեն:
Բուսայուղը լցնել տապակի մեջ և թողնել տաքանա, այնուհետև տաքացած տապակի մեջ դնել նրբաբլիթները և թույլ կրակի վրա 2 կողմից տապակել մինչև ոսկեգույն դառնալը։
Կարող եք մատուցել թթվասերով։
2500 ֏
Добавить
Հավի կրծքամսով շնիցել
Հյութեղ և փխրուն հավի շնիցել՝ պատրաստված թարմ հավի կրծքամսից։
Պիտանելիության ժամկետը՝ 90 օր
Պահպանման պայմանները ՝ -18°C
Պատրաստման եղանակը ՝
Շնիցելները սառցախցիկից հանել, թողնել, որ մի փոքր հալչեն։
Մեծ քանակությամբ բուսայուղը տաքացնել տապակի մեջ, այնուհետև դնել շնիցելները և տապակել չափավոր ջերմության վրա՝ յուրաքանչյուր կողմից (մինչև ոսկեգույն դառնալը):
Այնուհետև կրակը նվազագույնի հասցնել, թողնել այնքան մինչև միսը հասնի լիարժեք պատրաստության։
Քաշը՝ 400 գրամ
2400 ֏
Добавить
Նագեթներ
Նագեթները պատրաստվում են տեղական հավի մսից և պատված են խրթխրթան պաքսիմատով : Նագեթները հիանալի լուծում են ինչպես ճաշի, այնպես էլ ընթրիքի համար։ Հիանալի համադրվում է կարտոֆիլի, բրնձի կամ սպագետտիի հետ։
Պիտանելիության ժամկետը՝ 120 օր
Քաշը՝ 500գր
Պատրաստման եղանակը ՝
Նագեթները սառցախցիկից հանել, թողնել, որ մի փոքր հալչեն:
Մեծ քանակությամբ բուսայուղը տաքացնել տապակի մեջ, այնուհետև դնել նագեթները և տապակել չափավոր ջերմության վրա՝ յուրաքանչյուր կողմից (մինչև ոսկեգույն դառնալը):
Այնուհետև կրակը նվազագույնի հասցնել, թողնել այնքան մինչև միսը հասնի լիարժեք պատրաստության։
2900 ֏
Добавить
Խաչապուրի պանրով
Պանրով խաչապուրի՝ շերտավոր խմոր, առատ տեղական պանիր՝ փխրուն և հյութեղ արդյունքի համար։
Տուփում առկա է 12 հատ։
2400 ֏
Добавить
Շերտավոր խմոր
Շերտավոր խմորը շատ հարմար պրոդուկտ է տնային պայմաններում խաչապուրիներ կամ տարբեր միջուկներով կարկանդակներ պատրաստելու համար։
Քաշը՝ 450գր
1300 ֏
Добавить
Պանրիկներ
Պանրիկները պատրաստվում են ավանդական բաղադրատոմսերով՝ ռիկոտտա պանրից։ Պանրիկներն արդեն լիովին պատրաստ են, մնում է միայն մի քանի րոպե տապակել երկու կողմից՝ համեղ և առատ նախաճաշի համար։
Պիտանելիության ժամկետը՝ 30 օր
Քաշը՝ 400գր / 8 հատ
Պատրաստման եղանակը ՝
Քիչ քանակությամբ բուսայուղը լցնել տապակի մեջ և թողնել տաքանա, ապա արդեն իսկ տաքացած թավայի մեջ դնել պանրիկները և թույլ կրակի վրա 2 կողմից տապակել մինչև ոսկեգույն դառնալը։
3600 ֏
Добавить
Խաշ մսով
800 գ
Տավարիմիս, տավարի տոտիկների արգանակ, ջուր, աղ:
3200 ֏
Добавить
Խաշ առանց միս
800 գ
Տավարի տետիկների արգանակ, ջուր, աղ:
2500 ֏
Добавить
Նպարեղեն
Հալած յուղ
Հալած յուղը ստացվում է միայն բարձրակարգ զելանդական կարագից։ Խորհուրդ է տրվում օգտագործել ապուրների և տապակաների համար, որոնց այն կհաղորդի սպեցիֆիկ անկրկնելի համ։
Քաշը՝ 380գր
3350 ֏
Добавить
Սարի մեղր մեղրամոմով
Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները ՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։
Քաշը՝ 650 գրամ
7000 ֏
Добавить
Սարի մեղր
Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները ՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։
Քաշը՝ 350գր
2800 ֏
Добавить
Տնական արիշտա
Արիշտան պատրաստվում է հատուկ ալյուրների խառնուրդով հայկական տրադիցիոն եղանակով։ Հիանալի համադրվում է ղավուրմայի, տնական հավի կամ այլ մսային ուտեստների հետ։ Խորհուրդ է տրվում պատրաստել հալած յուղով և վայելել մածունով։
Քաշը՝ 500գր
Պատրաստման եղանակը ՝
Կաթսայի մեջ լցնել 1/10 հարաբերակցությամբ ջուր (100գ արիշտայի համար 1լ ջուր) և տաքացնել մինչև եռալը:
Եռման ջրի վրա ավելացնել արիշտան, կաթսան կափարիչով փակել մինչև նորից եռալը, որից հետո թուլացնել կրակը և ինտենսիվ խառնել։ Անհրաժեշտ է եփել 7-10 րոպե: Այնուհետև քամել և տապակել առատ յուղի մեջ։
850 ֏
Добавить
Թխվածք
Բրաունի
Բրաունին շոկոլադե թխվածք է, որն իր անունը ձեռք է բերել իրեն բնորոշ շագանակագույն գույնից, իրենից ներկայացնում է խիտ կառուցվածքով հարթ շոկոլադե թխվածք։ Այսօր այն համարվում է ԱՄՆ-ում և Կանադայում ամենահայտնի աղանդերներից մեկը։ Բրաունին, որպես կանոն, մատուցում են սուրճի, կաթի, պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ։
Քաշը՝ 500գր
Նախատեսված է 4 հոգու համար։
4200 ֏
Добавить
Գաթա
Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որը տարածում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական սփյուռքում։
Հին ժամանակներում հայերը գաթան թխում էին թոնրի մեջ։ Լավաշի մեծ քանակների թխման գործընթացից հետո տաք վառարանը օգտագործվում էր այլ ուտեստների և քաղցրավենիքների համար։
Գաթայի մեջ կա խորիզ, վանիլա, ընկույզ, շաքարավազ
Քաշը՝ 1 ամբողջական
Պատրաստման եղանակ ՝
Գաթայի երեսը ձվապատել, ծակծկել պատառաքաղով։
Ջեռոցը նախապես տաքացնել 175C ջերմաստիճանով և թխել 17 - 20 րոպե։
1600 ֏
Добавить
Էստերհազի պնդուկով
Խրթխրթան բերանում հալչող պնդուկով խմորը Էստերհազիի հիմնական բնորոշիչն է։ Ավելացնում ենք բեյլիսով և խտացրած կաթով պատրաստված անուշաբույր միջուկը և ստանում ենք մեր ամենապահանջված անմոռանալի թխվածքը։ Թխվածքը չի պարունակում ալյուր, ինչի շնորհիվ կարող է համարվել դիետիկ։
Նախատեսված է 10-12 հոգու համար։
13400 ֏
Добавить
Մակարուն
Ֆրանսիական մակարունը նուրբ թխվածքաբլիթ է՝ պատրաստված նուշի ալյուրով։ Այն ունի փափուկ միջուկ և փխրուն մակերես։ Մակարունը հաճախ լցվում է կրեմով, գանաշով կամ մրգային մուսով։
Քաշը՝ 5 հատ
1900 ֏
Добавить
Մեղրով տորթ
Թխվածքն իրենից ներկայացնում է մեղրային նուրբ շերտեր և սպիտակ թեթև կրեմ։
Նախատեսված է 10-12 հոգու համար։
10900 ֏
Добавить
Շոկոլադե տորթ
Այս թխվածքը հիանալի տարբերակ է շոկոլադասերների համար։ Այն պատրաստվում է մեղրային շերտերով։ Անմոռանալի համ են հաղորդում թխվածքին պանրային կրեմը և եփված հաղարջը։
Նախատեսված է 10-12 հոգու համար։
12900 ֏
Добавить
Ազնվամորիով և նուշով տորթ առանց լակտոզի
Տորթը պատրասված է նուշի ալյուրով և առանց լակտոզի կաթով։ Նուրբ բիսկվիթի համն ամբողջացնում է լայմով կրեմը և ազնվամորու համով դոնդողը։
Պատված է նուշի փաթիլներով։
Նախատեսված է 10-12 անձի համար։
18000 ֏
Добавить
Միկադո հաղարջով
Շերտավոր շոկոլադե տորթ՝ փխրուն, նուրբ շերտերով և հաղարջի կոնֆիով։ Ձևավորված է կրեմով և շոկոլադե քերուկով։
Նախատեսված է 10-12 անձի համար։
11800 ֏
Добавить
Корзина
Сумма заказа:
0 ֏
Оформить заказ